June 6

Մի օր իմ ատամը շարժվում էր։ Ես անհամբեր սպասում  էի, երբ ատամս կընկնի, որպեսզի երազանքս կատարվի։ Երբ այն ընկավ, առաջինը ես իմ ատամը դրեցի բարձի տակ, հետո, ինչ-որ նվեր ուզեցի ու քնեցի, որպեսզի առավոտյան ատամնափերին իմ նվերը բերի։ Մյուս օրը, երբ ես արթնացա,  տեսա, որ ատամս տեղում է և ոչ մի նվեր չկա։ Ես շատ հուզվեցի և  զայրացա։  Ասացի․
—Այդ ինչ ատամնափերի է, որ իմ ատամը չի վերցրել և ոչ էլ նվեր է բերել։
Հանկարծ այդ պահին ես դարձա ատամնափերի։ Ինձ երևացին կարմիր և կանաչ կետիկներ։ Ես հասկացա, որ կարմիր կետիկները այն տներն են, որտեղ երեխաների ատամները դուրս են եկել և նրանք սպասում են նվերի։ Իսկ կանաչ կետիկները այն տներն էին, որտեղ ես տվել էի նվերներ։ Ես դժվարությամբ հասա առաջին տուն, վերցրեցի ատամը, և մի նվեր փնտրեցի, որպեսզի դնեմ բարձի տակ։ Ատամները ինձ համար շատ ծանր էին։ Մի քանի տուն գնալուց հետո ես հասկացա ինչ դժվար է ատամնափերիի գործը։ Հասկացա նաև, որ երեխաները չպետք է նեղանան  ատամնափերիից, այլ պետք է սպասեն մինչև իրենց նվերը տեղ հասնի։


Posted June 6, 2022 by blogiren in category Մայրենիի ստուգատես

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*