October 31

Իմ Հայաստանի երգերը

Իմ Հայաստանի երգերը,
Որ պատմում  են մեր մասին,
Այդ երգերը մեզ ասում են,
Որ մենք լավ ենք պայքարում,
Մեր հայ երկիրն ենք սիրում,
Այդ երգերն է մեզ տվել,
երգահանը ճանաչված,
Որին կոչում են Կոմիտաս։

October 31

Ես կարդացել եմ Երջանիկ խրճիթը, Սրամիտ երիտասարդը, Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնելն որոշ մարդկանց և ամենագետ մարդը։ Դրանցից ես ամենաշատը հավանել եմ <<Երջանիկ խրճիթը>>։ Շատ հետաքրքիր պատմություններ էին։ <<Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնելն որոշ մարդկանց>> սովորացնում է, որ պետք չե լինել անշնորհակալ, պետք է ուրախանալ և շրհակալ լինել ամենինչի համար։

October 31

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

56.
Բառերը գույգ- զույգ խմբավորիր ըստ օրինակի:
 Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը
 հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ – երբեք
անարատ – արատավոր
ոչնչացնել – ստեղծել
բացահայտ – գաղտնի
թույլ – ամուր
վերջին – առաջին
համաձայնել – մերժել
հանգստանալ – աշխատել
գտնել – կորցնել
հավաքել – վատնել
աջ – ձախ
արթուն – քնած
հրաժարվել – ընդունել

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն – տգեղ
լավ – վատ
մեծ -փոքր
ներքև – վերև
ուշադիր – անուշադիր
բարեկամ – թշնամի
աղքատ – հարուստ
կուշտ – սոված
դիտավորյալ – պատահմամբ
հիշել – մոռանալ
վառել – հանգցնել
դրական – բացասական
հրաժեշտ տալ – վերադառնալ
հյուսել – առձակել
թույլատրել – արգելել
ընկնել – վերկենալ
գումարել – հանել
թափթփել – հավագել
պապանձվել – խոսել
գիշեր – ցերեկ
ելք – մուտք
ավարտել – սկսել
օգնել – խանգարել
արագացնել -դանաղացնել

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. Անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռություն, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

October 30

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում:։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

October 29

Главные реки читать

Жил-был один мальчик. Ему было 9 лет. Но он только-только узнал, что уроки надо учить, хочешь или не хочешь всё равно надо учить. А то можно со стыда сгореть. И эта ситуация у него уже была. Вчера он не выучил уроки, потому что он был занят, он хотел, чтобы змея полетела в космос. Он собрал из дома все нитки, которые нашёл, но всё-равно змея до космоса была очень далека. Но он в это время совсем забыл про уроки. И вот когда наступило утро, он очень быстро переоделся, завязал шнурки и пошёл в школу. Он успел добраться в класс. И там учительница сказала.
– Кораблев, выйди к доске!
Он испугался, потому что он вспомнил, что забыл сделать уроки. И ему ужасно не хотелось идти  к доске. Он прямо к парте как будто приклеился. Но Раиса Ивановна стала его торопить; Раиса Ивановна спросила.
– Кораблев! Что же ты? Я тебя зову, а ты не идешь.
И я пошел к доске. Раиса Ивановна сказала:
– Стихи!
Он  не знал, что ему делать. И в это время Мишка подсказал ему. Но он ему сказал.
— Мишка хватит подсказывать мне. Я всё знаю без твоих подсказок.
И так он не смог прочитать стихотворение. Учительница догадалась,  что Кораблев не готов к  уроку.
Тогда она спросила.  какое самое главное озеро в Америке. У мальчишки сразу же появилась уверенность и он сказал.
Миси-писи. Все  рассмеялись и даже учительница. Но Кораблев двойку всё-равно получил. И он дал обещание, что всегда будет учить уроки.

October 22

  • Сырое лето и теплая осень – к долгой зиме.
    Осенний иней – к сухой, солнечной погоде.
  • Рано осенью много снега – ждите раннюю весну.
  • Облака редкие — будет ясно и холодно.
  • Звезды яркие – к хорошей погодке, тусклые – к дождю.
  • Если осенью падает много звёзд, на следующий год будет неурожай.
  • Паутина стелется по растениям — ждите суровой зимы.
  • Появились комары поздней осенью — к мягкой зиме.
  • Домашняя птица прячет голову под крыло — к холоду.
  • Խոնավ ամառ և տաք աշուն – երկար ձմեռ:
  • Աշնանային սառնամանիք – չոր, արևոտ եղանակին:
  • Վաղ աշնանը շատ ձյուն է տեղում, սպասեք վաղ գարնանը:
  • Ամպերը հազվադեպ են՝ պարզ և ցուրտ կլինի:
  • Աստղերը պայծառ են – լավ եղանակ է լինելու, աղոտ –  անձրևի համար։
  • Եթե ​​աշնանը շատ աստղեր են ընկնում, ապա հաջորդ տարի բերքի պակաս կլինի։
  • Սարդոստայնը տարածվում է բույսերի վրա – սպասեք դաժան ձմեռ:
  • Մոծակները հայտնվեցին ուշ աշնանը – մեղմ ձմեռ է լինելու:
  • Թռչունները թաքցնում են գլուխը թևի տակ – ցուրտ է լինելու:
October 21

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

Իմաստն այն է, որ մարդկանց տաքությունն և սերը կարող է նմանվել արևի տաքությանը։ Եվ կարևոր չի դու դղյակում ես թե խրճիթում։

October 20

Задание 1.Допиши прилагательные.

Красный флажок, вечернее платье, зелёная трава, старый  дом, лёгкая музыка, свежий кекс , звонкая капель, вечерняя звезда , верный друг,  вкусное молоко , синее море , хищное животное , грозовая туча , летнее время , прозрачное стекло.

Задание2.   Запиши словосочетания во множественном числе.

Золотое кольцо- золотые кольца, чистая река-чистые реки,

высокий дуб-высокие дубы, спелая ягода-спелые ягоды,

сильный ветер-сильные ветры,  широкое поле-широкие поля,

соседний двор-соседние дворы, рыжая кошка-рыжие кошки.

Задание 3. Запишите в правильной форме:
Я (знать) знаю, где аэропорт. Дети (любить) любят гулять. Сейчас мы (писать) пишем упражнение. Лиза хорошо (отвечать) отвечает урок. В классе ученики (читать и слушать) читают и слушают. Георгий (делать) делает задание. Дедушка и бабушка (отдыхать) отдыхают.

October 20

17.10.2022

Աշնան օր

Աշնան հեռացող արագիլների
Թևերի ճերմակ սոսափն եմ լսում,
Որ թախծագին ու խորհրդավոր է…
Եվ ջինջ է օրը:

Մենավոր բարդին կրակ է հագել,
Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ…
Ուր որ է շուտով
Մոխրանա պիտի այդ մենավորը:
Եվ ջինջ է օրը:

Մամուռից վերջին արցունքն է կաթում.
Եվ քարափի տակ ծաղիկ մի ծավի
Լսում է հովի վերջին օրորը:
Եվ ջինջ է օրը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։
Թախծագին – տխրագին
ջինջ – հասկանալի, պարզ
մենավոր – միայնակ
քարափ – քարաժայռ
ծավի – բաց կապույտ

2․ Բացատրիր տրված փոխաբերությունը (ոչ ուղղակի իմաստով գործածված փոխաբերությունը)՝ Մոխրանա պիտի այդ մենավորը:

Մոխրանա պիտի այդ մենավորը – գոռշ, մոխրագույն

3․Կարելի՞ է սոսափ բառը փոխարինել շառաչ, աղմուկ բառերով։ Պատասխանդ պատճառաբանիր։
Ոչ, որովհետև շառաչ և աղմուկ բառերը սոսափ բառի հոմանիշները չեն, այդիսկ պատճառով չեն կարող փոխարինել։

4․Բանաստեղծության մեջ ի՞նչ գույներ կան արտահայտված։
Արտահայտված են աշնանային գույներ՝ կարմիր, դեղին և նարնջագույն։

5․ Ի՞նչ է տալիս կարճ տողի կրկնությունը՝ Եվ ջինջ է օրը։ Պատասխաններից մեկը կամ մի քանիսը ընտրիր, պատճառաբանիր։
ա․ ավելի երաժշտական է դարձնում բանաստեղծությունը
բ․ հակադրվում է թախծին
գ․ջինջ բառի միջոցով ավելի տեսանելի են դառնում բանաստեղծության գույները
դ․ բանաստեղծության ձևն է այդպիսին