December 8

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
    խճողում-խառը
    վճռել-որոշում
    սնդուկ-արկղ
    բռնություն-չարչարանք
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
                                              Խորհուրդը      
    Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
    — Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
    Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
    — Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
    ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
    _____________________________________________________________________________
    ո՞ւմ նվիրեմ սիրտս     
    Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
    Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
    Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
    Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
    Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
    Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
    ____________________________________________________________________________
    Այս ի՞նչ մեծ սիրտ ունեմ ես

    Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
    Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
    Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
    Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
    Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
    Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
    ______________________________________________________________________________   Ագահ հորեղբայրը
    Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
    ______________________________________________________________________________
     Վատ մարդկանց բնութագիրը
    Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
    …Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
    Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
    Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
    ______________________________________________________________________________    Պատմության ավարտը
    Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
    Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
    Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
    Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
    Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
    Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
  • Ովքե՞ր տղային խորհուրդ տվեսին։
  • Ինչպե՞ս են հասկանում սրտի մեծությունը։
  • Հայրիկը ի՞նչ խորհուրդ տվեց կամ ասաց տղային։
  • Տղան ո՞ւմ առաջինը ուզեց նվիրել իր սիրտը։ 
  • Ինչպե՞ս նա հասկացավ, որ մեծ սիրտ ունի։
  • Ինչո՞ւ հորեղբայրը չտեղավորվեց տղայի սրտի մեջ։
  1. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
    Այն սովորացնում է, որ ամեն մարդու պետք է հնարավորություն տալ։ Սխալի դեպքում պետք է հնարավորություն տալ դա ուղելու։
  2. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
    Նվերին, որը դատարկ է։
  3. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
    Իր հորեղբայրը չէր տեղավորվում, որովհետև փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը։
  4. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
    Իմ կարծիքով սիրել։
  5. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:
    Իմ սիրտը կնվիրեի բլորին, որովհետև ես բոլորին սիրում եմ։
  6. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:
    Այո, ինձ դուր եկավ պատմությունը, որովհետև հետաքրքիր էր
  7. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:
    Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդիկ չկան։ Այդ ժամանակ ընդանում էր դասը։ Մի աղջիկ, որի անունն էր Էլիզաբետ նա հարց տվեց․
    — Իսկ մենք ո՞վ ենք։
    — Մենք ռոբոտներ ենք։
    — Իսկ ինչո՞ւ մեր երկրում մարդ չկա։
    — Ես ձեզ հիմա ամեն ինչ կպատմեմ։
    — Մենք ոչնչացրել ենք մարդկանց, որովհետև նրանք անպետք բաներ էին անում։
    — Ի՞նչ։
    — Ես դեռ չեմ վերջացրել։ Լսեք․ Նրանք լացում էին, ջղայնանում, ուրախանում, ցավ էին զգում։ Եվ այդ ամենը իրենց սիրտն էր անում այդ իսկ պատճառով մենք մարդկանց միջից հանեցինք իրենց սիրտը և դարձրեցինք ռոբոտ։ Եվ այլևս ոչ մի մարդ չի  ապրում այս աշխարհում։
    — Բայց դուք վստահե՞ք, որ մարդ չի ապրում։
    — Այո, և Էլիզաբեթ հերիք է ինձ ընդատեք։
    — Երեխաներ ճի՞շտ է, որ առանց էմոցիաների ավելի լավ է ապրել։
    — այո՜, – գոռացին բոլորը։
    Այդ պահին զանգը հնչեց, և բոլորը դուրս եկան դպրոցից, բացի Էլիզաբետից, որովհետև ուսուցիչը նրան ասել էր, որ դասերից հետո նա գա  իր մոտ։ Էլիզաբետը եկավ և ուսուցիչը հարցրեց նրան։
    — Ինչո՞ւ ես դու տալիս այդքան շատ հարց։
    — Ինձ ընդամենը հետաքրքիր է։
    — Լավ ազատ ես։
    Իրականում Էլիզաբետը մարդ էր, բայց նա ձևեր էր անում։ Եվ մի օր դա բացահայտեց մի տղա, որը նույնպես մարդ էր։ Նրա անունը մակս էր։ Նրանք փորձեցին գտնել մարդկանց, որպեսզի պատերազմեն իրենց հետ։ Մակսն ասաց․
    — Ես գտել եմ մարդկանց, այդ հարցը լուծված է։ Դու գնա և հարցրա թե ինչից են մահանում ռոբոտները։ Երբ աղջիկը գնաց դասի հարցրեց ուսուցիչին․
    — Ինչի՞ց կարող են մահանալ ռոբոտները:
    — Դուք շատ հարցեր եք տալիս։ Ես չեմ պատասխանի ձեր հարցին։
    — Լավ։ Կներեք։
    — Դասը վերջացավ։ Ազատ եք։
    Հենց դասը վերջացավ, Էլիզաբետը վազեց Մակսի մոտ և ասաց․
    — Ուսուցիչը չպատասխանեց իմ հարցին։
    — Շատ վատ է։ Իսկ դու գիտես ինչպես բացահայտել թե ինչից են ռոբոտները մահանում։
    — Ես այդ տեղեկությունը համացանցում կփնտրեմ։
    — Միայն արագացրու մեր մոտ քիչ ժամանակ կա։
    Էլիզաբեթը գրեց դրա մասին և տեսավ, որ նրանք մահանում են ջրից և կրակից։
    — Մակս ես գթա տվյալները։
    — Շատ ապրես։
    — Նրանք մահանում են ջրից և կրակից։
    — Մենք կօգտագործենք կրակը։
    Ռոբոտները հասկացան, որ մարկն ու Էլիզաբետը մարդ են։ Բայց արդեն ուշ էր։  Նրանք պատերազմեցին միմիանց դեմ և  արդյունքում հաղթեցին մարդիկ և այդպես մեծացրեցին իրենց երկիրը և մարդկանց էլ շատացրեցին։ Իսկ Մակսը և Էլիզաբեթը դարձան թագուհի և թագավոր։


Posted December 8, 2022 by blogiren in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*