December 8

1. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Անտառում անձրևներից հետո սնկեր են աճում, բայց դրանցից բոլորը չեն, որ կարելի է ուտել։
Անտառի ծայրին կան շատ հազվագյութ ծաղիկներ։
Իմ եղբայրը անտառից բերեց տարբեր գեղեցիկ տերևներ։
Մի անգամ ես գնացել էի անտառոտ մի տեղ։

2. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

բույն-բույնն, բնին, բնից, բնով, բնում
ծով-ծովը, ծովին, ծովից, ծովով, ծովում
գրիչ-գրիչը, գրիչին, գրիչից, գրիչով

Իր բույնն հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:

3. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցողհականիշ բառերով փոխարինի՛րԳոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզ վառարան, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:
Անլուսամուտ սենյակ- լուսամուտով սենյակ
անդուռ պահեստ- դռնով պահեստ
անծխնելույզ վառարան- ծխնելույզով վառարան
անդանակ մորթել- դանակով մորթել
անշնորհք նստել- շնորքով նստել
անկարգ գնալ- կարգով գնալ
Գոյականներն դրվեցին վերջավորություններով։

4. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր (արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ն նայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է:
Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը:
Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից:
Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղն գնալը, որը Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը հոլովներ կազմել
(հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել: Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (իից ովում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:


Posted December 8, 2022 by blogiren in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*