Իմ ամառային հեքիաթները
Ես այս ամառվա ընդացքում կարդացել եմ << Սուպեր Նռանե>> գիրքը, նաև կարդացել եմ մի ռուսական գիրք, որի վերնագիրն է <<Исумбоси>>։ << Սուպեր Նռանե>> գիրքը գրել է մի 13 տարեկան աղջիկ, նրա անուն է Ժասմին Հայրապետյան։ Այդ գիրքը նա գրել է իր տատիկի համար։ Ես այդ գրքից իմացա և հասկացա, որ պետք է միշտ ներել, պետք է վատ գործեր չանել և սիրտը մաքրել չարից, որովհետև բարին է միշտ հաղթում։ Առաջարկում եմ կարդալ այդ գիրքը։
<<Սուպեր Նռանեն>> շատ լավ, մի փոքր հուզիչ և ռոմանտիկ գիրք է։ Իսկ հիմա խոսենք <<Исумбоси>> գրքի մասին։ Այդ գիրքը չինական ժողովրդական պատմվածք է։ Ես իմացա այդ գրքից, որ եթե ինչ-որ մեկը փոքր է քեզնից չափերով կամ տարիքով, դա չի նշանակում, որ նա չի կարող քեզ օգնել կամ կամ պաշտպանել քեզ։ Նույնպես առաջարկում եմ կարդալ այս գիրքը, այն ծիծաղելի գիրք է։