April 23

Համո Սահյան

Համո Սահյան  <<Դու ինձ թողել էիր մենակ>>

Դու ինձ թողել էիր մենակ,
Նորից գնում էիր հեռու…
Հաշտվել էի քո մեղքի հետ,
Բայց ուժ չկար քեզ ներելու:

Քո հայացքից նայում էր ինձ,
Մի անհանգիստ հանդարտություն,
Եվ զանգն արդեն մի մեղավոր
Հաշտությամբ էր մեզ անջատում:

Եվ ժպիտ կար քո աչքերում,
Եվ տագնապ կար ուղևորի,
Եվ դողում էր քո շուրթերին
Թաքուն մի ահ մեղավորի…

Դու ինձ թողել էիր մենակ,
Նորից գնում էիր հեռու…
Գնում էիր մեր դաշինքի
Խոսող հավատը բերելու:

April 19

Դու ինձ թողել էիր մենակ,

Մենակ թողելու երկու իմաստ կա մեկը, օրինակ երկրից դուրս գնսլ տսրիներով, իսկ երկրորդը էլ ընկերություն չանել, կամ վատություն անել օրինակ ընկերուհուն։ Ես ունեցել եմ երկրորդ օրինակ բերած ընկերուհի, բայց դա ինձ ավելի է ուժեղացրել։ հիմա ես մի քանի տարվա ընդացքում կարողացա մարսել և մոռանալ այդ վիշտը։ Հիմա մենք շատ լավ շփվում ենք իրար հետ և ուրախ օրեր ենք անցկացնում միասին։ Առաջին օրինակից էլ եմ ունեցել ընկերուհի, որը հիմա ամերիկայում է։ Ես շատ եմ իրեն սիրում և կարոտում։ Ես շատ լավ հիշողություններ ունեմ իր հետ։ Նա իմ մոտ ընկերուհիներից էր, նա միշտ հասկանում էր ինձ, միշտ աջակցում և ուրախացնում: Մենք միասին կիսում էինք մեր վիշտն ու ուրախությունը։ Կիսվում էինք գախտնինքներով և օգնում իրար։ Մենք միշտ գտնում էինք հարմար թեմա, որի մասին կարող էինք խոսել շատ երկար։ Այդ հիշողությունները վեր եմ հիշում և հուզվում եմ։ Բայց հույս ունեմ, որ այս ամառ մենք նորից կհանդիպենք, որովհետև ես շատ նորություններ նրան պիտի պատմեմ։

April 18

1. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:
Օրինակ՝ Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

  • — Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
    Ես — Տիրանը
  • Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
    Ես — Նվարդը
  • Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
    Դու — տաղան
  • -Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
    Դու — Ռուբենը
  • Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
    Նա — վարորդը
  • Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
    Նա — Նվարդը

2. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Օրինակ՝ — Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:

  • Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
    Ես — նա ով խոսում է Լևոնի հետ
  • Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում:
    Դու — ով չի ասում նրանց մասին
  • Դու ինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
    Դու — Լևոնը ով վառվում էր հատքրքրությունից
  • Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
    Դու — այն մարդը ով պետք է շուտ գա
  • Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը։
    Մեզ — ընկերոջը և Տիգրանին

3. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Նրանք կոչվում են անձնանուներ, որովհետև նրանք փոխարինում են մարդու անունը։

4. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
ա) Ես, դու, նա,
բ) Մենք, դուք, նրանք

5. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք. Բ. Դու, դուք. Դ. նա, նրանք:

6. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

7. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե … սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա: Թուրքմենիայում … վայր կա, որտեղ ամռանն … չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն … հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: … սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն … ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են … որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:

April 16

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Կատարե՛ք բաժանում․

ա)52,3527 : 3,27 = 16,1

բ)(-32,8) : (-8,2) = 4

գ)25,52 : (-5,5) = -4,64

դ)(-19,558) : (-7,7) = 2,54

ե)0,1938 : 0,51 = 0,38

զ)2,304 : 7,2 = 0,32

է)(-0,90216) : 0,14 = -6,444

ը)(-0,0101) : (-10,1) = 0,001

թ)6,858 : (-0,9) =  -7,62

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)(-8) ⋅ 3 = -24

բ)(-7) ⋅ 6 = +42

գ)(+4) ⋅ (-8) = -72

April 15

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
    Կանաչ խոտերն
    Ճերմակ շուշան
    Կարմիր կակաչն
    Դեղին մեղրածաղիկ
    Բարձր սարերն
    Խոր ձորեր
    Արձակ տափաստաններն
    Խոնարհ ծառերն
    Բարի արև
    Բարի լույս
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
    Բանաստեղծության մեջ կրկնվում է <<ամպրոպից հետո>> բառակապակցությունը և <<ավելի>> բառը։
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
    Ամպրոպից հետո
    Բարի է լինում արևն ավելի,
    Եվ մենք ավելի սիրով ենք իրար
    Բարի լույս ասում։
    Ամպրոպից հետո աշխարհը և դու
    Հասկանալի եք լինում ավելի…
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
    Փոխաբերական իմաստով ասվում է կայծակը, որովհետև բանաստեղծը ասում է մեր միջի կայծակի մասին։
April 11

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

 

  • Առանձնացրո՛ւ այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի մարդ էր Մանուկ-խանը։
April 9

1․ Игра начинается с того, что при помощи жребия определяется, кто и какими фишками будет играть — чёрными или белыми. Белые начинают первыми. Для игры потребуется игровое поле и набор фишек двух цветов. При игре на квадратном поле требуется по 9 фишек, для поля «улитка» и пятиугольного поля — по 12 фишек каждому.

Խաղը սկսում է նրանով, որ (жребия)-ի օգնությամբ որոշվում է, ով և որ խաղաքարերով կխաղա՝ սևով կամ սպիտակով։ Սպիտակները առաջւնն են սկսում։ Խաղի համար անհրաժեստ է խաղադաշտ և երկու գույների խաղաքարերի հավաքածուն։ Խաղի ժամանակ քառակուսի խաղադաշտին պահանջվում է իննական խաղաքար, խաղադաշտի խխունջի համար և հնգանկյուն խաղադաշտին ամեն մեկին տասերկուական խաղաար։

April 8

Մաս առաջին

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։
******
Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.
— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։
*****
Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս, այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր
    Խան – Արքա, կայսեր, թագավոր
  • Վերնագրիր հատվածը
    <<Անչափ խելացին>>
  • Կազմիր հարցեր և առաջադրանքներ։
  1. Ամենից առաջին հատվածից (սկսբի մի քանի տողերը, որից հետո դրված է աստղանշատ) դուրս գրիր բոլոր ածականները։
  2. Մաս առաջինը բաժանիր հատվածների և վերնագրիր դրանք։
  3. Ի՞նչ խորհուրդ տվեց տղան եզապանին։
  4. Ի՞նչ որոշեց դատավորը։
April 6

Ղազարոս Աղայանի մասին

Ղասարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ էին՝ նրանք մոտ ընկերներ էին։ Իրանք միմյանց ուրիշ անուններով էին դիմում՝ Ասլան ապեր, Ասլան բալա։ Նրանց միջև ընդհանուր շատ բան կար։ Նրանք եկուսն էլ գյուղից են, գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով է փոխադրվում քաղաք։ Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով՝ Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում: Ղ․ Աղայանը իր կապը պահպանում է գյուղի հետ, գյուղի հոֆսերն է քաշում, գյուղում եղած տարիներին իր տունը դառնում է կուլտուրական վայր, որտեղ գյուղացիները լսում են իր խոսքն ու զրույցը։ Հովհաննեսն էլ էր շատ կապավծ գյուղի հետ, շատ էր գնում գյուղ և օգնում գյուղացիներին։ Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով և գործով կարողացավ հաշտությւն քարոզել հայ, թուրք, վրացի ազգերի մեջ։ Ղ. Աղայանի կինը կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից ով հանդիսանում էր իրենց տան պահապան հրեշտակը: Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով։ Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար հետ շատ մտերիմ էին, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին:

April 2

 Կատարիր առաջադրանքները։

  • 52, 97, 206, 6087, 4321, 786, 1997 թվականները գրիր բառերով, ապա այբուբենի տառերով։ Օրինակ՝ 25- քսանհինգ, ԻԵ
    52 – հիսուներկու, ծբ
    97 – իննսունյոթ, ղէ
    206 – երկու հարյուր վեց, մզ
    6087 – վեց հազար ութսունյոթ, ցըէ
    4321 – չորս հազար քսան մեկ, տյիա
    786 – յոթ հարյուր ութսունվեց, չձզ
    1997 – հազար ինը հարյուր իննսունյոթ, ռջթէ


    1․ ա) 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 25-րդ
    2․ բ) Բ, Դ, Ե, Զ, Ը, Թ, Ժ, ԺԲ, ԺԸ, Ի, ԻԱ, ԻԵ
    3․ գ) երկրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասներկուերորդ, տասնութերորդ, քսաներորդ, քսանմեկերորդ, քսանհինգերորդ


1․ Հիմա աշխարհի ժողովուրդները մեծ մասը նոր տարին նշում է հունվարի մեկին։
2․ Հիմա համարում են, որ գարունը գալիս է մարտի մեկին, բայց ըստ մեր նախնիների՝ գարնան սկիզբը համընկնում է գիշերհավասարի հետ (մարտի
23-24)
3․ Պայմանավորվեցին հանդիպել ցերեկը՝ ժամը մեկին։
4․ Առաջին անգամ էր ոտք դնում այդ շենը։
5․ Երգը լսվում էր առաջին հարկի բաց պատուհանից։
6․ Այդ խմորեղենի համար առաջին տեսակի ալյուր է պետք։

յոթնապատիկ – յոթ ա պատիկ
յոթնյակ – յոթ յակ
յոթնամյա – յոթ ամ յա
յոթնամյակ – յոթ ամ յակ
յոթանասուն – յոթ անասուն
յաոթանասուներկու – յոթ անասուն երկու

եռանկույուն – երեք անկյուն ունեցող
եռաբլուր – երեք բլուր ունեցող
եռագագաթ – երեք գագաթ ունեցղ
երեսուն – երեք տասնյակ ունեցող
քառանկյուն – չորս անկյուն ունեցող
քառասուն – չորս տասնյակ ունեցող
քառատել – չորս մասի բաժանել
1․երկակի
երկյակ
երկուական
երկպատիկ2․եռյակ
եռակի
եռապատիկ

3․քառյակ
քառակի
քառապատիկ

4․հնգյակ
հնգակի
հնգապատիկ

5․յոթնակի
յոթնյակ
յոթնական
յոթնապատիկ

6․տասնյակ
տասնակի
տասնական
տասնավոր
տասնապատիկ

7․հարյուրակ
հարյուրակի
հարյուրական
հարյուրավոր
հարյուրապատիկ

8․հազարյակ
հազարական
հազարավոր
հազարապատիկ

9․առաջնություն
առաջնեկան
առաջավոր

10․երկրորդություն
երկրորդական
երկրորդավոր

11․երրորդություն
երրորդական

12․ տասներորդական