February 4

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ -39 արծաթ 962 երկաթ 1539
սառույց 0 ոսկի 1064 պլատին 1772
անագ 232 պղինձ 1085 վոլֆրամ 3387
կապար 327 չուգուն 1200 ցինկ 420
ալյումին 660 պողպատ 1500
November 14

Վարպետ Դավիթի շնորհիվ ես ունեմ երկու նոր աշխատանք։ Իմ նոր աշխատանքն է էմալապատված սրտիկները։ Ես այդ աշխատանքի վրա աշխատել եմ մեկ տարի։ Բայց արդյունքը ինձ շատ է ուրախացնում։ Ես բազմաթիվ ջանքեր եմ գործադրել իմ աշխատանքը (իդիյալի) հասցնելու համար։ Ես այսպես եմ իրականացրել իմ աշխատանքը։ Այդ աշխատանքը ես պատկերել եմ էսկիզի տետրի մեջ։ Հետո պլաստիրինի վրա հմտացրել եմ իմ ձեռքը։ Մոդելային մոմով ես պատկերացրեցի իմ սրտիկները և ձուլումից հետո սկսեցի մշակել այն։Այն շատ գեղեցիկ ստացվեց։ Այն իմ սպասումներից ավելի լավ և որակով ստացվեց։ Իսկ երկրորդ աշխատանքը արդեն արծաթից ձուլվեց։ Շնորհակալ եմ շատ Վարպետ Դավիթին, որ օգնեց այսպեսզի իրեր և աշխատանքներ իրականացնել։

April 20

Այսօր վարպետ Դավիթը ձուլել է իմ մատանին:

Ես շատ ուրախ եմ։ Արդեն ես լվացի իմ մատանին, որպեսզի նրա որոշակի կեղտերը դուրս գան։

March 9

Այսօր ես ոսկեգործության ժամանակ էսկիզի տետր եմ բերել: Եվ նկարել եմ շատ  հետաքրքիր էսկիզներ: Այսինքն մատանիներ, վզնոցներ, թևկապներ: Մի քանի դաս հետո ես սկսել եմ աշխատել պլաստիրինով: Ես օգտվել եմ իմ էսկիզի տետրը: Դրանից հետո ես սկսել եմ աշխատել ոսկեգոծական մոդելային մոմով և ստացել եմ ստիկից մատանի: