January 13

Այսօր շաբաթվա վերջին օրն է։ Ես մի փոքր ուշացած էի եկել, բայց դա դիտավորյալ չէր ընդամենը պատճառ ունեի։ Երբ ես եկա աղջիկները պատրաստվում էին գնալ Արևմտյան դպրոց, որպեսզի այնտեղ տարբեր խաղեր խաղայնք։ Ես միացա աղջիկներին և մենք և ընկեր Մարինեն գնացինք Արևմտյան դպրոց։ Եկել էինք ոչ միայն մենք եկել էին նաև հյուսիսային և հարավային դպրոցի աշակերտները։ Այնտեղ մենք խաղիկներ ասացինք միմիանց։  Ամենաշատ խաղիկները գիտեյն Արևմտյան դպրոցի աշակերտները, նրանցից հետո մենք։ Ինչու չասացի հյուսիսային և հարավային դպրոցները, որովհետև նրանք խաղիկներ չգիտեին։ Մենք հոգնեցինք և մեր ուժերը վերականգնելու համար հաց կերանք, իսկ հետո գնացինք դասարան։ Ես դասարանում ունո խաղացի և մենք գնացինք տուն։


Posted January 13, 2023 by blogiren in category Ձմեռային ձամբար 2023, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*