November 30

Հետևյալ անկյուններից ո՞րն է

  • Սուր- A, E
  • Ուղիղ- D
  • Բութ-C, F
  • Փռված- M

 

Խնդիրներ

  1. . Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։ Իսկ փռվա՞ծ անկյունը։
    Պատ․՝ ուղիղը 90-ից փոքր է 0-ից մեծ, փռված 180

Գծեք ուղիղ և փռված անյուններ։

  1. Քանի՞ աստիճան է քառակուսու անկյուններից յուրաքանչյուրը և նրանց գումարը:
    Պատ․՝ 90 աստիճան
  2. Եթե եռանկյան երկու անկյունների գումարը 120 աստիճան է, ինչքա՞ ն կլինի երրորդ անկյունը:
    Լուծում 120:2=60
    Պատ.` 60 աստիճան
  3. Ուղղանկյունանիստի չափումներն են 4 սմ, 8 սմ և 10 սմ: Հաշվեք մակերևույթի մակերեսը և ծավալը:
    Լուծում 4+8+10=22   4x8x10=320
    Պատ.` S=22 սմ քառ․   V=320 սմ խոր․
  4. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 875 : 36 = 24 (11)
  • 9225 : 24=384 (9)
  1. ABC եռանկյան կողմերն են 3սմ 5մմ, 2սմ 8մմ, 5սմ։ Հաշվեք եռանկյան պարագիծը։
    Լուծում 3սմ 5մմ + 2սմ 8մմ + 5սմ = 11 սմ 3 մմ
    Պատ.`P= 11 սմ 3 մմ
  1. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 85 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները  5-ով շատ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
    Լուծում  85-5=80  80:2=40 40+5=45
    Պատ.` 45 աղջիկ, 40 տղա
  2. Ձմեռ պապը 10  նվերը  պատրաստում է  2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսի 30 նվեր։
    Լուծում 30:10=3  3×2=6
    Պատ.՝  6 ժամում
  3. Հայկը Ամանորի համար  գնել է կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ։ Կարմիր ու  դեղին  փուչիկները 20  հատ են, դեղին ու սպիտակ փուչիկները՝ 13 հատ, իսկ կարմիր  ու սպիտակ փուչիկները՝ 17 հատ։ Քանի՞ կարմիր փուչիկ ունի Հայկը։
    Լուծում

 

 

 

November 30

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Գրիգոր Լուսավորչի բանտարկված վայրում

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ

Advertisements
REPORT THIS AD

՝ Խոր վիրապը: Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

  • Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:
  • 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
    • 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը
November 30

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում

November 29

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ !
Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ –
Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: –
Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։ –
Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: !
Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ !
Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։ –
Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։!
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։ !
Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։+
Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր:+
Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։!
Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:!
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։ +
Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ !
Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։ !
Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ:
Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։
Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ –
Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։ !
Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: !
Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը: !
Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:!
Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը: +
Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը: !

November 28

Ես կարդացի <<Վարազն ու աղվեսը>> առակը և իմաստն այն է, որ երբ մարդն ամենինչին նախապես լավ պատրաստվում է նրա համար արդեն ոչինչ վախենալու չէ։ Ինչպես ասում է մի հայտնի կարատեիստ, ես չեմ վախենում այն մարդուց ով գիտի տաս հազար մարտական հնարք, ես վախենում եմ այն մարդուց, ով մի մարտական հնարքը անում է տաս հազար անգամ։

November 28

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:
    Պատ․՝ 180

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը:
Պատ․՝ 90

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 =13

27200 : 425 =64

39240 : 120 =327

32054 :682 =47

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 = 24 (1)

67 : 5 = 13 (2)

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:
Լուծում 75-7=68  68:2=34  34+7=41
Պատ․՝ Հայկ 34,  Արամ 41

Լրացուցիչ

  1. Գծե՛ք 6 սմ շառավղով շրջանագիծ: Ստացված շրջանի մեջ նշե՛ք մի A կետ, իսկ դրանից դուրս՝ B կետ: Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ: AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը:
  2. Գտե՛ք աստղանիշը
  • *+3 x 5 = 28
    28-3×5=13
    13+3×5=28
  • * x 18 + 25 = 97
    97-25=72
    72:18=4
    4×18+25=97

3. Մանկապարտեզում կա 20 հեծանիվ. դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ: Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ: Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում:
Լուծում 20×2=40  55-40=15  15×3=45  55-45=10  10:2=5
Պատ․՝ կա 5 երկանիվ հեծանիվ

November 27

We know the saying “as busy as a bee,” but we don’t know how bees play. Scientists found one way. They did tests on bees and found they liked playing with small balls. The bees played like humans. Young bees played with more balls than old bees. Adult males played with balls for longer than females did.

There were 45 bumblebees in the tests. They had two choices. One was to go straight to a sugary treat. The second was to get to the treat after going around small balls. Most of the bees played with the balls first. A researcher said bees have feelings. She added that the minds of insects are more advanced than we thought.

Անծանոթ բառեր

saying-ասելով

as busy as a bee-մեղվի պես զբաղված

tests-տեստեր

add-ավելացնել

mind-միտք

insects-միջատներ

researcher-հետազոտող

advanced-առաջադեմ

like humans-մարդկանց նման

male-արական

female-իգական

Category: English | LEAVE A COMMENT
November 27

  1. Ինքդ կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ՝ յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ 3-5 առաջադրանք։
    Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
    -Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
    – Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
    ————————————————————————————————————————————-Ի՞նչ էր քաղաքի անունը։

    Ինչո՞ւ է քաղաքը ցուրտ։

    Ժողովուրդը ի՞նչ էր ուզում։

    Ովքե՞ր գնացին թագավորի մոտ։

    Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
    – Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
    – Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
    Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
    -Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
    – Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:
    – Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:
    Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:
    – Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:
    – Խաղող:
    Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
    – Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
    – Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:
    – Դե, մի կշեռք տո՛ւր:
    Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
    Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
    – Էդ ի՞նչ ես ծախում:
    – Շաքար:
    Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
    – Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
    – Էն էլ ոնց:
    – Դե, մի կշեռք տո°ւր:
    Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
    ———————————————————————————————————————————–

    Ի՞նչ տեսան քաղաքի խելոքները։

    Տաքդեղը համտեսելուց հետո ի՞նչ պատահեց։

    Ի՞նչ նրանք տեսան մի ուրիշ ավանով անցնելիս։

    Քանի՞ համով և քաղցր բան նրանք համտեսեցին։ Որոնք՞ են դրանք։

    Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
    Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
    ————————————————————————————————————————————–

    Որտե՞ղ են տնկում նիզակը։ 

    Ո՞վ է անցնում գիշերը։

    Ոսկու փոխարեն ի՞նչ է լցնում քսակի մեջ։

    Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:
    Ավագ պատգամավորն ասում է.
    — Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
    Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
    Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
    – Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
    Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
    Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
    Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
    – Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
    Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
    – Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
    – Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
    ————————————————————————————————————————————–

    Բացատրիր <<էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք>> միտքը։

    Թագավորի գանձապահը ի՞նչ է ասում թագավորին։

    Ինչպե՞ս է թագավորը իրենց  խելքի չափը հասկանում։

November 26

Отгадывание устойчивых оборотов .

Через час по чайной ложке – медленно, мало-мало, небольшими порциями
Крокодиловы слёзы – лить очень много слёз понапрасну
Делать из мухи слона – маленькую проблему представлять как большую
Медведь на ухо наступил – человек без музыкального слуха
Заговаривать зубы –   уговаривать,  заставить согласиться
На один зубок –   мало, недостаточно
Смотреть сквозь розовые очки – видеть  все в хорошем свете

Работа с текстом
Пригласил нас как-то сын лесника к себе. За грибами, говорит, сходим, поохотимся, рыбу ловить будем. Уху сварим, пальчики оближешь.
Мы, конечно, обрадовались, уши развесили, слушаем. Мой братишка так голову потерял от счастья. Как же! В лесу заночуем, палатку разобьем, костер разложим, из ружья палить будем. Потом он мне покою не давал: “Пойдем да пойдем! Говорят, он такой мастер рыбу ловить, собаку на этом деле съел”. Не знаю, каких собак он ел, а вот мы попались на удочку. Обманул он нас.
Договорились прийти в субботу к вечеру. Пять километров одним духом отшагали. А нашего “приятеля” дома не оказалось. Уехал, говорят к тетке на воскресенье.
— Он же нас пригласил рыбу удить, охотиться,- растерялись мы.
— Вот пустомеля, — возмутился дед, — все время кому-нибудь морочит голову.
У братишки слезы в три ручья. Я, конечно, тоже не в своей тарелке.
— Ничего, ребятишки,- успокоил нас дед, — со мной пойдете.
И пошли. И рыбу ловили. И костер развели. А уха была – ни в сказке сказать, ни пером описать. Только ружье нам дедушка не дал. Малы еще.
1.Каким выражением из текста вы могли бы озаглавить рассказ?
<<Попались на удочку>>
2.Какие выражения, употреблённые в переносном значении, вам встретились в тексте? Объясните их значение.
пальчики оближешь –  очень вкусно
уши развесили – поверил обману
голову потерял – поверил, не смог ясно мыслить
собаку на этом деле съел- имел большой опыт, хорошо знал своё дело
морочить голову –  обманывать, уговаривать
попались на удочку – поверили
одним духом – сразу, быстро
слезы в три ручья – сильно плакать
не в своей тарелке – неуютно, дискомфортно
ни в сказке сказать, ни пером описать – невиданный