November 27

  1. Ինքդ կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ՝ յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ 3-5 առաջադրանք։
    Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
    -Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
    – Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
    ————————————————————————————————————————————-Ի՞նչ էր քաղաքի անունը։

    Ինչո՞ւ է քաղաքը ցուրտ։

    Ժողովուրդը ի՞նչ էր ուզում։

    Ովքե՞ր գնացին թագավորի մոտ։

    Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
    – Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
    – Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
    Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
    -Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
    – Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:
    – Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:
    Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:
    – Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:
    – Խաղող:
    Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
    – Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
    – Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:
    – Դե, մի կշեռք տո՛ւր:
    Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
    Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
    – Էդ ի՞նչ ես ծախում:
    – Շաքար:
    Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
    – Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
    – Էն էլ ոնց:
    – Դե, մի կշեռք տո°ւր:
    Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
    ———————————————————————————————————————————–

    Ի՞նչ տեսան քաղաքի խելոքները։

    Տաքդեղը համտեսելուց հետո ի՞նչ պատահեց։

    Ի՞նչ նրանք տեսան մի ուրիշ ավանով անցնելիս։

    Քանի՞ համով և քաղցր բան նրանք համտեսեցին։ Որոնք՞ են դրանք։

    Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
    Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
    ————————————————————————————————————————————–

    Որտե՞ղ են տնկում նիզակը։ 

    Ո՞վ է անցնում գիշերը։

    Ոսկու փոխարեն ի՞նչ է լցնում քսակի մեջ։

    Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:
    Ավագ պատգամավորն ասում է.
    — Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
    Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
    Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
    – Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
    Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
    Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
    Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
    – Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
    Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
    – Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
    – Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
    ————————————————————————————————————————————–

    Բացատրիր <<էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք>> միտքը։

    Թագավորի գանձապահը ի՞նչ է ասում թագավորին։

    Ինչպե՞ս է թագավորը իրենց  խելքի չափը հասկանում։


Posted November 27, 2022 by blogiren in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*