Գնանք դեպի Գյումրի
Հունիսի 6-7-ը մենք գնացինք Գյումրի։ Գյումրիի հյուրատուն հասնելուն պես բոլորս տեղավորվեցինք սենյակներում և դասավորեցինք մեր իրերըքք։ Մի քիչ հանգստանալուց հետո մենք գնացինք Գյումրին ուսումնասիրելու։
Սկզբում գնացինք Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան , որտեղ տեսանք կենցաղային բազում իրեր, ուսումնասիրեցինք բազում կենցաղային իրեր: Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ տեսք են ունեցել ցածր, միջին և բարձր խավի ներկայացրցիչների տները: Մենք շատ հետաքրքրված և ոգևորված էինք, անընդհատ հարցեր էինք տալիս էքսկուրսավարին, ով էլ սիրալիր պատասխաններ էր տալիս: Թանգարանից անմիջապես հետո այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, իսկ հետո գնացինք Պոնչիկ-Մոնչիկ։ Այդքան ժամանակ դրսում անցկացնելուց, Գյումրու նեղլիկ փողոցներով քայլելուց և ամեն մի ցածրիկ շենքով հիանալուց հետո գնացինք հյուրատուն: Այնտեղ ևս հետաքրքիր խաղերով զբաղվեցինք, շփվեցինք և էլ ավելի մտերմացանք մինյանց հետ: Հաջորդ օրը առավոտյան կրկին մեզ լեցուն օր էր սպասվում։ Ուժեր հավաքելուց հետո մենք ուղևորվեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան
և Ավետիկ Իսահակյանի թանգարան, որտեղ մեզ շատ հետաքրքիր տեղեկություններ տվեցին: Շրջեցինք Գյումրիի քաղաքապետարանի մոտով, քայլեցինք Գյումրիի փողոցներով և գնացինք Սուրբ յոթ վերք եկեղեցին
։ Նախքան Երևան ուղևորվելը, մի լավ զբոսնեցինք Գյումրիում և մեր հրապեշտը տվեցինք նրան: