June 3

Գյումրի

10 փաստ մեր հայրաքաղաքի մասին, որ գուցե չգիտեք

 

1.Մինչև իր ներկայիս անվանումը ստանալը Գյումրին կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական:

2.Գյումրին համարվում է Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին:

3.Գյումրու մասին ամենահին հիշատակությանը հանդիպում ենք Քսենոֆոնի «Անաբասիս» ստեղծագործության մեջ: Նա անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ ինչ-որ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարի:

4. Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան:

5. Գյումրին արհեստավորների քաղաք է, խորհրդանշական է, որ յուրաքանչյուր արհեստ իր դրոշն է ունեցել:

6.Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: Սև բերդից ստորգետնյա ուղիներ են կառուցվել դեպի Մայր Հայաստան և Կարմիր բերդ:

7.Քաղաքի յուրատեսակ խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, Գյումրու բարբառով՝ «մուշուրբաները»:

8.Գյումրիի եկեղեցիներից մեկը տեղացիք անվանում են «Պլպլան ժամ». ռուսների կողմից կառուցված այս եկեղեցու գմբեթը մետաղյա է և արևի բացվելուն պես սկսում է փայլել:

9.Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։

10. Հայաստանում գործող ամենահին վարսավիրանոցը, որը կառուցվել է 1941թ.-ին  մինչ օրս էլ ընդունում է իր հաճախորդներին:

 

 

 

 


Posted June 3, 2024 by blogiren in category Ճամբար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*