June
5
Առաջին ճամբարային օր
Հունիսի 27-ին սկսվեց մեր ամառային ճամբարը: Օրը սկսեցինք միմյանց հետ ծանոթությամբ: Գնացինք խեցեգործության և սովորեցինք կավից իրեր պատրաստել: Ոմանք կավից պատրաստեցին ափսեներ, իսկ մի քանիսը էսկիզներ արեցին: Հետո գնացինք բասկետբոլի և մյ լավ մարզվեցինք: Մարզվելուց հետո գնացինք նախագիծ անելու: Մենք բաժանվեցինք խմբերի: Մեր խմբին հանձնարարվեց ուսումնասիրել հին Հայաստանի նախաքրիստոնեական հավատքի մասին: