November 17

Այցելում Կոմիտասի թանգարան

Այսօր մենք գնացել են Կոմիասի թանգարան: Այնտեղ գիդը մեզ մի փոքր պատմեց Կոմիտասի մասին: նա ասաց. – որ Կոմիտասը ծնվել է Թուրքիայում, բայց իր ծնողները հայ են եղել: Իր մայրը մահացել էր երբ նա վեց ամսեկան էր, իսկ հայրը երբ նա տասնմեկ տարեկան էր: Կոմիտասը դարձավ որբ: Մի անգամ քահանան ասաց, որ բերեն մի որբ երեխա: Եվ քսանվեց հոգուց ընտրեցին Կոմիտասին: Նա գնաց Հայաստան քահանայի մոտ և քահանան հարցրեց. -Դու հայերեն գիտես: -Կոմիտասը ասաց ոչ և այդ ժամանակ քահանան շատ ջղայնացավ և ասաց, որ Կոմիտասը երգ երգի: Նա Հայերենով երգեց մի հրաշալի երգ և իր երգի շնորհիվ ընթունվեց ճեմարան: Ես տեսա Կոմիտասի և իր ընկերների մի քանի լուսանկաար: Մենք տեսանք իր ստորագրությունը և քանի որ այն շատ երկար էր, Կոմիտասը ուներ իր ստորագրության կնիքը: Ես տեսա մի նկար, որտեղ Կոմիտասը նստած էր գորգի վրա և կարդում էր իր գրած ստեղծագործությունը և իր հետևում մի վազ էր դրված։ Այդ ժամանակ ես նկատեցի, որ ցուցանմուշում կա այդ գորգը և վազը։ Նա ուներ երեք տեսակի սրինգ ՝ փայտից, եղեգից և երկաթից։ Հետո մենք դուրս եկանք և սկսեցինք երգել << Նազան>> երգը։


Posted November 17, 2022 by blogiren in category Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*