October 5

Հուդիզմ

Հինդուիզմի պատմական անվանումը (սանսկրիտ՝ է, ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ, կամ «հավերժ օրենք» Հինդուիզմն աշխարհի ամենահին կրոններից մեկն է։  Ի տարբերություն Աբրահամյան կրոնների, հինդուիզմը չի ունեցել հիմնադիր։ Հինդուիզմում գոյություն ունի սրբազան գրությունների մեծ քանակություն, որը բաժանված է երկու հիմնական կատեգորիաների՝ Շրուտի և Սմրիտի։ Սրանք դարեր շարունակ պահպանվել և փոխանցվել են բանավոր խոսքով մինչև գրի առնվելը։ Հինդուիզմը հետևորդների թվով երրորդ կրոնն է աշխարհում՝ քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 միլիարդ մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում։ Սահմանել հինդուիզմը դժվար է՝ նրա ավանդույթներն ու հավատամքները միավորող սպեկտրի լայն լինելու պատճառով։ Որպես կանոն ընդհանուր տերմինով «հինդուիզմ» անվանում են տարատեսակ ավանդույթների ընտանիքը, որոնք ընդունում եմ Վեդաների հեղինակությունը։ Հինդուիզմի պատմության մեջ, ի տարբերություն այլ համաշխարհային կրոնների, չի եղել որևէ հիմնադիր։ Չնայած դրան՝ հինդուիզմը ունի իր սեփական յուրահատուկ ձևն ու առանձնահատկությունները։ Հինդուիզմը հաճախ համեմատում են մշտադալար ծառի հետ, որն անընդհատ նոր արմատներ է գցում, որոնք ժամանակի հետ դառնում են ցողուններ, ինչպես նաև թույլատրում են նահանջներ։ Այս օրինակը հրաշալիորեն ցույց է տալիս հինդուիզմի ոչ միայն զանազանությունը, այլ նաև գոյություն ունեցող հոսանքների փոխադարձ կապը


Posted October 5, 2023 by blogiren in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*