March 11

Կատարիր առաջադրանքները
1․Տրված բառերից առանձնացրու ածականները․
Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ,
խիզախանօթևանդժգույն,
վեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձությու, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝
հմայել, վախենալ, երազ, գրավել:
hմայել-հմայիչ
վախենալ-վախկոտ
երազ-երազկոտ
գրավել-գրավիչ

3.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր խմբերի (պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր):
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
պարզ մեծ, ուժեղ, խոշոր, համեստ
բարդ
ալեծուփ, հոտավետ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ
ածանցավոր
առևտրական, հոդային, սիրելի
բարդածանցավոր միջմոլորակային,

4Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

5․Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ — առյուծասիրտ
տերև և փուշ — տերևափուշ
երանգ և երփն — երփներանգ
ձայն և վիշապ — վիշապաձայն
թույր և ձյուն — ձյունաթույր
սուր և ծայր — սրածայր
դատարկ և գլուխ — դատարկագլուխ
շեկ և հեր — շիկահեր
գունդ և ձև — գնդաձև
փրփուր և բաշ — փրփրաբաշ
միշտ և ժպիտ — մշտաժպիտ
ձյուն և փրփուր — ձյունափրփուր

6․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ, այգի, ուսուցչուհի, գիրք, գորգ։
Մայրիկ-նրբանկատ մայրիկ, հոգատար մայրիկ, աշխատասեր մայրիկ
այգի – նույսառատ այգի, կանաչ այգի, լավ այգի
ուսուցչուհի – ջղայն ուսուսչուհի, բարեկամ ուսուցիչհի, գոռգոռան ուուսչուհի
գիրք – հետաքրքիր գիրք, յուրահատուկ գիրք, ռոմանտիկ գիրք
գորգ – նախշազարդ գորգ, փափուկ գորգ, կարմիր գորգ

7․ Հետևյալ ածականները եթե հնարավոր է գրիր համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, հին, հայրական, դաժան, ոսկյա:
Մաքուր —ավելի մաքուր, պակաս մաքուր, նվազ գեղեցիկ
ամենամաքուր, ամենից մաքուր, մաքրագույն

հին — ավելի հին, պակաս հին, նվազ հին
ամենահին, ամենից հին, հնագույն

դաժան — ավելի դաժան, պակաս դաժան, նվազ դաժան
ամենադաժան, ամենից դաժան, դաժանագույն

Օրինակ՝
Դրական աստիճան— գեղեցիկ
Բաղդատական աստիճան- ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ, նվազ գեղեցիկ
Գերադրական աստիճան-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն

 


Posted March 11, 2024 by blogiren in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*