May 20

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը:

Բնությունը կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիասնոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին. նույնիսկ ամառային շոգն ու ձմեռային սառնամանիքը,  բույսերն ու կենդանիները և, իհարկե, մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բաղադրամասերն են: Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա:

  1. Բե’ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ:

Օվկիանոսն է իր անհուն ջրերով,  ցամաքը՝ ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անա­պատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մի տեղ սառույցների թագավորությունն է, մյուսոււմ՝ մշակովի հողատարածութ­յունները:

  1. Քո շրջապատից բե’ր բնության վրա մարդու ազդե­ցության օրինակներ:

Մենք մեր տանը ունենք շատ բույսեր և ծաղիկներ: Նրանց խնամում ենք, որպեսզի մեր տան օդը հարուստ լինի թթվածնով: Պապիկս և քեռիս մշակում են հողը, տնկում նոր ծառեր և նրանց մասին հոգ տանում:

  1. Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը:

Անհրաժեշտ է լավ ճանաչել բնությունը, որպեսզի ունենանք մաքուր օդ: Դրա համար պետք է չկտրել ծառերը, իսկ, եթե պետք է կտրել, աճեցնենք այդ ծառի տեղում մի քանի նոր ծառեր:


Posted May 20, 2022 by blogiren in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*