June 10

Առաջադրանք 3
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կռվելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:
    Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
  2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:
    Թագուհին միշտ բնում է,երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները։
  3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:
    Բանվոր մրջյուններն սնունդ են բերում։
  4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
    Ես իմացա, որ մրջյունները իրար մեջ բաժանվում են և գործ են կատարում։ Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:
  2. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    Մրջյունները,
    երեխաներ,
    հատիկներ,
    բույսեր:
  3. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    Տանել
    շալակել
  4. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    Աշխատասեր
    ուժեղ
  5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

 

 

 

 


Posted June 10, 2022 by blogiren in category Մայրենի, Մայրենիի ստուգատես

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*