December 9

Երախտագիտության ուժ
Երախտագիըությունը էներգիայի հզոր, դրական հոսքն է։ Ի՞նչ է անում երախտագիտություն ցուցաբերելու սովորությունը։
Դա մեզ  ցանկություն է տալիս կենտրոնանալ լավագույնի վրա, նկատել դրականը։ Արթնացնում է դրական սպասումները։ Երբ մենք սովոր ենք նկատել դրականը, մոր ենթագիտակցական միտքը փոխվում է, և աստիճանաբար սկսում ենք աշխարհից դրական իրադարձություններ սպասել ու ստանալ։ Այն մեր շուրջ ստեղծում է լիցքավորված էներգետիկ դաշտ, որը հանգեցնում է մեր շուրջ եղած ամեն ինչի ու ամեն մեկի դրական փոփոխությունների։
Հինգ գիտականփաստ երախտագիտության օգուտների մասին  
Ժամանակից հետազոտողները ամենային լրջությամբ ուսումնասիրում են մարդու աշխարհայացքի ազդեցությունը նրա ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Երախտագիտությունը ևս դարձել է գիտական ուսումնասիրությունների առարկա։ Ահա հինգ փաստ մարդկանց վրա դար ազդեցության մասին․

  1. Մարդու օրգանիզմում նվազեցնում է բորբոքային պրոցեսները։
  2. Բարելավում է կյանքի որակը լուրջ քրոնիկ հիվանդությունների դեպքում։
  3. Ակտիվացնում է երջանկության հորմոնը, բարելավում է ինքնազգացողությունը, նվազեցնում ստրեսի մակարդակը։
  4. Օգնում է հաղթահարել նախանփը։
  5. Մեծացնում է սթրեսային դիմադրությունները և մտավոր ռեսուրսները։


Posted December 9, 2023 by blogiren in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*