December 21

Գործնական քերականություն

63․Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ:
Օրինակ՝
խիճ, …, գրել — խիճ, նկար, գրել — խճանկար, նկարագրել:
Շագանակ, …, թափ, ծաղիկ, …, քար, հինգ, …, չափ, խաչ, …, սիրտ, քանդակ, …, ընկեր, ավազակ, …, պետ, բառ, …, կապ, վրեժ, …, գիրք:

Շագանակ, գույն, թափ — շականակագույն, գունաթափվել
ծաղիկ, կերտել, քար — ծաղկակերտ, քարակերտ
հինգ, անկյուն, չափ — հնգանկյուն, անկյունաչափ
խաչ, ձև, սիրտ —  խաչաձև, սրտաձև
քանդակ, գործ, ընկեր — քանդակագործ, գործընկեր
ավազակ, խումբ, պետ — ավազակախումբ, խմբապետ
բառ, ձև, կապ — բառաձև, ձևակապ
վրեժ, խնդիր, գիրք — վրեժխնդիր, խնդրագիրք

64․Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:
Ա. Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լողալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշխել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:
Երգիչ, ուսուցիչ, նկարիչ, գործիչ, բնակիչ, հսկիչ, լողորդ, վարորդ, հաճախորդ, գնորդ, որսորդ, պահիչ, սուտասան, իշխորդ, վիպասան, այցելորդ, վրեժասան, երկրպաքու

Բ. Հունձ, ուղի, թագ, զեն(ք). դատ, ձի, այգի, հնոց, ջրաղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:
Հնձող, ուղևոր, թագավոր, զինվոր, դատավոր, ձիավոր, այգեպան, այգեպան, հնոցապան
ջրաղացպան, խանութպան, նախրապան, ուղտապան, պարտիզպան, էշապահ

71․Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Խիտ սաղարթներ ունեցող, գեղեցիկ քանդակված, նուրբ ճաշակով, լեռնային աշխարհ, բարձր գագաթ ունեցող, թմբուկ խփել, սարսափ ազդող, ասֆալտով պատված, դանդաղ սահող, քաղաքին հատուկ
:

Խիտ սաղարթներ ունեցող – սաղարթախիտ
գեղեցիկ քանդակված – գեղաքանդակ
նուրբ ճաշակով – նրբաճաշակ
լեռնային աշխարհ – լեռնաշխարհ
բարձր գագաթ ունեցող – բարձրագագաթ
թմբուկ խփել – թմբկահարել
սարսափ ազդող – սարսափազդու
ասֆալտով պատված – ասֆալտապատ
դանդաղ սահող –  դանդաղասահ
քաղաքին հատուկ – քաղաքային


Posted December 21, 2023 by blogiren in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*