April 9

1․ Игра начинается с того, что при помощи жребия определяется, кто и какими фишками будет играть — чёрными или белыми. Белые начинают первыми. Для игры потребуется игровое поле и набор фишек двух цветов. При игре на квадратном поле требуется по 9 фишек, для поля «улитка» и пятиугольного поля — по 12 фишек каждому.

Խաղը սկսում է նրանով, որ (жребия)-ի օգնությամբ որոշվում է, ով և որ խաղաքարերով կխաղա՝ սևով կամ սպիտակով։ Սպիտակները առաջւնն են սկսում։ Խաղի համար անհրաժեստ է խաղադաշտ և երկու գույների խաղաքարերի հավաքածուն։ Խաղի ժամանակ քառակուսի խաղադաշտին պահանջվում է իննական խաղաքար, խաղադաշտի խխունջի համար և հնգանկյուն խաղադաշտին ամեն մեկին տասերկուական խաղաար։

April 8

Մաս առաջին

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։
******
Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.
— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։
*****
Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս, այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր
    Խան – Արքա, կայսեր, թագավոր
  • Վերնագրիր հատվածը
    <<Անչափ խելացին>>
  • Կազմիր հարցեր և առաջադրանքներ։
  1. Ամենից առաջին հատվածից (սկսբի մի քանի տողերը, որից հետո դրված է աստղանշատ) դուրս գրիր բոլոր ածականները։
  2. Մաս առաջինը բաժանիր հատվածների և վերնագրիր դրանք։
  3. Ի՞նչ խորհուրդ տվեց տղան եզապանին։
  4. Ի՞նչ որոշեց դատավորը։
April 6

Ղազարոս Աղայանի մասին

Ղասարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ էին՝ նրանք մոտ ընկերներ էին։ Իրանք միմյանց ուրիշ անուններով էին դիմում՝ Ասլան ապեր, Ասլան բալա։ Նրանց միջև ընդհանուր շատ բան կար։ Նրանք եկուսն էլ գյուղից են, գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով է փոխադրվում քաղաք։ Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով՝ Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում: Ղ․ Աղայանը իր կապը պահպանում է գյուղի հետ, գյուղի հոֆսերն է քաշում, գյուղում եղած տարիներին իր տունը դառնում է կուլտուրական վայր, որտեղ գյուղացիները լսում են իր խոսքն ու զրույցը։ Հովհաննեսն էլ էր շատ կապավծ գյուղի հետ, շատ էր գնում գյուղ և օգնում գյուղացիներին։ Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով և գործով կարողացավ հաշտությւն քարոզել հայ, թուրք, վրացի ազգերի մեջ։ Ղ. Աղայանի կինը կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից ով հանդիսանում էր իրենց տան պահապան հրեշտակը: Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով։ Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար հետ շատ մտերիմ էին, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին:

April 2

 Կատարիր առաջադրանքները։

  • 52, 97, 206, 6087, 4321, 786, 1997 թվականները գրիր բառերով, ապա այբուբենի տառերով։ Օրինակ՝ 25- քսանհինգ, ԻԵ
    52 – հիսուներկու, ծբ
    97 – իննսունյոթ, ղէ
    206 – երկու հարյուր վեց, մզ
    6087 – վեց հազար ութսունյոթ, ցըէ
    4321 – չորս հազար քսան մեկ, տյիա
    786 – յոթ հարյուր ութսունվեց, չձզ
    1997 – հազար ինը հարյուր իննսունյոթ, ռջթէ


    1․ ա) 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 25-րդ
    2․ բ) Բ, Դ, Ե, Զ, Ը, Թ, Ժ, ԺԲ, ԺԸ, Ի, ԻԱ, ԻԵ
    3․ գ) երկրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասներկուերորդ, տասնութերորդ, քսաներորդ, քսանմեկերորդ, քսանհինգերորդ


1․ Հիմա աշխարհի ժողովուրդները մեծ մասը նոր տարին նշում է հունվարի մեկին։
2․ Հիմա համարում են, որ գարունը գալիս է մարտի մեկին, բայց ըստ մեր նախնիների՝ գարնան սկիզբը համընկնում է գիշերհավասարի հետ (մարտի
23-24)
3․ Պայմանավորվեցին հանդիպել ցերեկը՝ ժամը մեկին։
4․ Առաջին անգամ էր ոտք դնում այդ շենը։
5․ Երգը լսվում էր առաջին հարկի բաց պատուհանից։
6․ Այդ խմորեղենի համար առաջին տեսակի ալյուր է պետք։

յոթնապատիկ – յոթ ա պատիկ
յոթնյակ – յոթ յակ
յոթնամյա – յոթ ամ յա
յոթնամյակ – յոթ ամ յակ
յոթանասուն – յոթ անասուն
յաոթանասուներկու – յոթ անասուն երկու

եռանկույուն – երեք անկյուն ունեցող
եռաբլուր – երեք բլուր ունեցող
եռագագաթ – երեք գագաթ ունեցղ
երեսուն – երեք տասնյակ ունեցող
քառանկյուն – չորս անկյուն ունեցող
քառասուն – չորս տասնյակ ունեցող
քառատել – չորս մասի բաժանել
1․երկակի
երկյակ
երկուական
երկպատիկ2․եռյակ
եռակի
եռապատիկ

3․քառյակ
քառակի
քառապատիկ

4․հնգյակ
հնգակի
հնգապատիկ

5․յոթնակի
յոթնյակ
յոթնական
յոթնապատիկ

6․տասնյակ
տասնակի
տասնական
տասնավոր
տասնապատիկ

7․հարյուրակ
հարյուրակի
հարյուրական
հարյուրավոր
հարյուրապատիկ

8․հազարյակ
հազարական
հազարավոր
հազարապատիկ

9․առաջնություն
առաջնեկան
առաջավոր

10․երկրորդություն
երկրորդական
երկրորդավոր

11․երրորդություն
երրորդական

12․ տասներորդական

March 23

Հաշվետվություն

Հղումներով ներկայացրու մարտ ամսվա քո կատարած աշխատանքներդ․․․

Ձոն մայրիկիս 1, 2, 3
Ձոն մայրիկիս 4, 5
Կարդում ենք Չարենց

 

Ընթերցողական նախագիծ

Հնդկական հեքիաթ «Փորձություն»
Հնդկական հեքիաթ «Փորձություն» առաջադրանք

Գործնական քերականություն

Գործնական քերականություն․ գոյական
Գործնական քերականություն․ ածական 1
Գործնական քերականություն 2

Ստեղծագործական աշխատանքներ

«Ոսկի քաղաքը» հեքիաթի թեմայով
Ի՞նչն ինձ կդարձնի ավելի լավը…

Չարենցից առանձնացված տողերով
Կրակ սրտերը մեր

«Փորձություն» հեքիաթի ընթերցումից հետո ընկերության մասին շարադրանքը
Ի՞նչ է իրական ընկերություն

Մասնակցություն մարտ ամսվա ֆլեշմոբին
<<Այո>>

Լրացուցիչ աշխատանք
Թարկմանություն

 

Աշխատանքս գնահատում եմ 8

Հիմնավորիր գնահատումդ – Որովհետև այս ամիս իմ կարծիքով թերի եմ աշխատել, եղել են առաջադրանքներ որոնք ես սխալ եմ հասկացել իհարկե ստուգելուց հետո ամեն բան ուղղել եմ, բայց այս ամսվա աշխատանքը ինձ դուր չի գալիս։ 

March 23

Թարկմանություն

Мальчишка и часы
Услышал мальчик то, трёх лет,
Что нечто в стенных часах стучит и бьёт;
Мальчишка ни часов и ни минут не числит,
И о часах по-свойски мыслит;
И кажется ему тогда,
Залезла мышь туда.
Он мыши угрожает,
А именно часы он палкой поражает.
Мальчишка мыши не убил,
Лишь только он часы вдребезги разбил.

Տղան և ժամացույցը
Երեք տարեկան տղան լսեց այն,
որ պատի ժամացույցի մեջ ոչինչ չի թակում և չի հարվածում
Տղան չի հաշվում ժամանակը և րոպեն
Իսկ ժամացույցի մասին յուրովի է մտածում
Եվ ինքը այդ պահին մտախում է,
Որ այնտեղ մուկ է մտել
Նա սպառնում է մկանը
Մասնավորապես, նա փայտով հարվածում է ժամացույցին
Տղան մկանը չսպանեց
Միայն ժամացույցը կտոր-կտոր ջարդեց

March 23

Կրակ սրտերը մեր

Կրակ սրտերը մեր
Ես ունեմ երեք ընկերուհի՝Մարիամ, Վիկա և Մոնիկա։ Մենք բոլորս շատ մոտիկ ենք։ Իհարկե մենք կարող ենք իրար հարվածել իրար վրա ծիծաղալ, բայց այդ ամենը լուրջ չէ։ Մենք ամենքս ունենք բարի և լուսավոր սիրտ, եթե ինչ-որ մեկիս օգնություն պետք գա միանգամից բոլորս կսկսենք օգնել և աջակցել նրան։ Նաև եթե մեզնից մեկը տխուր լինի մենքմիանգամից կբարձացնենք իր տրամադրությունը, որովհետև մեզ հետ չի կարելի տխրել։

March 20

Դհավալմուքհը ուներ երկու ընկեր։ Այդ ընկերներից մեկը աղքատ էր, իսկ մյուսը հարուստ։ Երբ Դհավալմուքհը գնում էր առաջին՝(հարուստ) ընկերոջ մոտ նրանք միշտ մեծ սեղան են նստում և լավ, թանկ ուտեստներ են ուտում։ Իսկ երկրորդ՝(աղքատ) ընկերը չունի ոչինչ հյուրասիրելու, բայց նրանք նույնպես լավ ժամանակ են անցկացնում։ Եվ մի օր կինը խնդրեց իր ամուսնուն՝ Դհավալմուքհին ծանոթացնի իր երկու ընկերների հետ։ Մյուս օրը երբ նրանք գնացին առաջին ընկերոչ տուն, այդ ընկերը նրանց հյուրնկալ ընդունեց և խմեցրեց մի լավ թեյ և հյուրասիրեց լավ քաղցրավենիքներ։ Երբ նրանք գնացին երկրորդ ընկերոչ մոտ նա ոչինչ չէր կարող հյուրասիրել նրանց։ Բայց նա շատ ջերմ ընդունեց նրանց և նրանք նույնպես շատ լավ ժամանակ անցկացրեցին։ Երբ կինն ու ամուսիինը գնացին տուն կինը սկսեց գովաբանել հարուստ ընկերոչը։ Ամուսինա հարցրեց ինչո՞ւ նա չի գովաբանում նաև երկրորդ ընկերոչը։ Կինը պատասխանեց, որ այդ ընկերը նույնիսկ ջուր մեզ չհյուրասիրեց և ինչով է նա քեզ ընկեր։ Դհավալմուքհը մի փոքր մտածեց և ասաց, որ երկրորդ ընկաերը ավելի լավ ընկեր է քան մյուսը։ Բայց կինը դեմ էր, և նրանք փորձություն պատրաստեցին երկու ընկերների համար։ Առավոտյան կինը տխուր գնաց առաջին ընկերոչ մոտ և ասաց, որ թագավորը բարկացած է Դհավալմուքհի վրա։ Առաջին ընկերը ասում է,- կերես, բայց ես ոչինչով չեմ կարող օգնել, որովհետև ոչ ոք չի համարձակվի թագավորի դեմ դուրս գալ։ Կինը հիասթափված դուրս եկավ և գնաց երկրորդ ընկերոչ տուն։ Երբ ընկերը լսեց դրա մասին վերցրեց թուրն ու վահանը և գնաց թագավորի հետ կռվելու։ Ճանապարին նա տեսավ Դհավալմուքհին և նա ամեն ինչ պատմեց աղքատ ընկերոչը և ապացուցեց կնոչը, որ աղքատ ընկերը ավելի լավն է քան հարուստ ընկերը։

March 20

  1. Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրեք ձեր մտքերը այդ թեմայով։

    Անպայման չէ ընկերը քեզ ճաշկերույթի հրավիրի, կամ միշտ թանկ նվերներ անի դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ավելի լավ է դու ունենաս այնպիսի ընկեր որին դու կարող ես վստահել և պարտադիր չի, որ նա քեզ նվերներ տա կամ այլ բաներ։ Կարևորը այն է, որ նա քեզ համարի իրական ընկեր։ Իրական ընկերությունը այն է, որ քեզ համար քո ընկերը իր կյանքը վտանգելով քեզ կպաշտպանի և միշտ պատրաստ կլինի քեզ օգնել։
March 19

  1. Բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:
    ջինջ օրեր-պայծառ օրեր
    թովիչ լեզու- կախարդական
  2. Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:
    Բանաստեղծության գարունը շատ բուրավետ, գեղեցիկ, ծաղիկներով լի գալիս է և զբաղեցնում բոլորի սրտերը։
  3. Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը:
    Վիվալդիի գարուն ստեղծագործությունը։
  4. Ստեղծագործականաշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց… Կրակ սրտերը մեր… Իմ ջինջ օրեր (ընտրիր վերնագրերից մեկը):

    Կրակ սրտերը մեր
    Ես ունեմ երեք ընկերուհի՝Մարիամ, Վիկա և Մոնիկա։ Մենք բոլորս շատ մոտիկ ենք։ Իհարկե մենք կարող ենք իրար հարվածել իրար վրա ծիծաղալ, բայց այդ ամենը լուրջ չէ։ Մենք ամենքս ունենք բարի և լուսավոր սիրտ, եթե ինչ-որ մեկիս օգնություն պետք գա միանգամից բոլորս կսկսենք օգնել և աջակցել նրան։ Նաև եթե մեզնից մեկը տխուր լինի մենքմիանգամից կբարձացնենք իր տրամադրությունը, որովհետև մեզ հետ չի կարելի տխրել։